ԱԱ-2018-ն առանց Բուֆոնի. Շվեդիան Մունդիալ-2018-ի ուղեգիր է նվաճում (տեսանյութ)

01:42 14.11.2017

Աշխարհի 2018թ. առաջնության որակավորման փուլի Եվրոպայի գոտու անցումային պատասխան խաղում Իտալիայի ընտրանին «Սան Սիրո» ստադիոնում ընդունեց Շվեդիայի հավաքականին:

Հանդիպման մեկնարկից առաջ իտալացի երկրպագուները Շվեդիայի ընտրանու օրհներգի ընթացքում սուլեցին, ի տարբերություն տանտերերի ավագ, դարպասապահ Բուֆոնի՝ ով այդ ընթացքում համառորեն ծափահարում էր

Ամբողջ խաղի ընթացքում տանտերերը տիրեցին գնդակին, պահեր ստեղծեցին մրցակցի դարպասի մոտ, սակայն այն գրավել չկարողացան:

27-րդ րոպեին հաշիվը բացելու իրական հնարավորություն ուներ Անտոնիո Կանդրևան: 40-րդ րոպեին Չիրո Իմոբիլեի հարվածից հետո գնդակը հրաշքով չհայտնվեց Շվեդիայի ընտրանու դարպասում շնորհիվ մրցակցի պաշտպանի: 

Պահ, որը կարող էր փոխել խաղի ընթացքը ( FIFA.com)

45-րդ և 87-րդ րոպեներին հիանալի սեյվերով աչքի ընկավ հյուրերի դարպասապահ Ռոբին Օլսենը: 

Երկու խաղերում գրանցված արդյունքում (0:1) Աշխարհի 2018թ. առաջնության խմբային փուլի ուղեգիր նվաճեց Շվեդիայի հավաքականը:

Այս հանդիպումից հետո, ամենայն հավանականությամբ, Ջամպիերո Վենտուրան կլքի Իտալիայի ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնը: Վերջինիս կարող է փոխարինել Կառլո Անչելոտին:

Մրցող թիմերը խաղադաշտ էին դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմերով.

Իտալիա. Բուֆոն, Դարմիան, Բարցալի, Բոնուչի, Կիելինի, Ֆլորենցի, Կանդրևա, Ժորժինյո, Պարոլո, Իմոբիլե, Գաբիադինի

Շվեդիա. Օլսեն, Լինդելյոֆ, Գրանկվիստ, Աուգուստինսոն, Լուստիգ, Յուհանսոն, Լարսոն, Ֆորսբերգ, Կլասոն, Տոյվոնեն, Բերգ

Իտալիա-Շվեդիա՝ 0:0

Share |

Լրահոս