Հայ և վրացի սուսերամարտիկները մրցում են Հայաստանի բաց առաջնությունում

10:13 15.11.2017

Երեկ մեկնարկել է սուսերամարտի Մ23 տարեկանների Հայաստանի բաց առաջնությունը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Առաջնությանը մասնակցում են շուրջ 90 մարզիկներ Երևանից, Հայաստանի մարզերից և Վրաստանից:

Սուսերամարտիկները մրցում են երկու զենքաձևում՝ խոցասուսեր և ճկասուսեր:

«Այս առաջնությունը լավ հնարավորություն է մեր մարզիկների համար՝ պատրաստվելու հաջորդ տարի Հայաստանում կայանալիք Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը:

Share |

Լրահոս

Loading...