Կոկեն` Գրիզմանի մասին. Եթե ինչ-որ մեկը ցանկանում է լքել Աթլետիկոն, ապա նրա առջև դռները միշտ բաց են

00:05 17.11.2017

Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Կոկեն մեկնաբանել է Անտուան Գրիզմանի` կատալոնական «Բարսելոնայի» հետ համաձայնության մասին տեղեկությունները: 

«Այո, վերջին շրջանում թիմը շատ վատ տեսք է ընդունել: Լավ պահեր ենք ունեցել, սակայն վատերն ավելի շատ են եղել: Ինչ վերաբերում է Գրիզմանին, ապա նա կարող էր լքել թիմն ամռանը, սակայն նա չարեց դա:

Կարծում եմ` նա երջանիկ է: Ամեն դեպքում, եթե ինչ-որ մեկը չի ցանկանում հանդես գալ «Աթլետիկոյում», ապա կարող է հեշտությամբ լքել այն: Ակումբում անհրաժեշտ են այնպիսի ֆուտբոլիստներ, որոնք միշտ հավատարիմ կմնան «Աթլետիկոյին»»,- Կոկեի խոսքն է մեջբերում «Fourfourtwo.com»-ը:

Share |

Լրահոս

Loading...