Մոսկվայի Արարատի նոր նախագահը Սամվել Կարապետյանն է

21:32 17.11.2017

Ինչպես տեղեկացնում է Մոսկվայի «Արարատի» մամուլի ծառայությունը, «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանն ընտրվել է ակումբի նախագահ:

Ակումբի տնօրենների խորհրդի նախագահ է նշանակվել «Ավիլոն» ընկերության համասեփականատեր Կամո Ավագիմյանը: 

Փոխնախագահի պաշտոնը զբաղեցրել է Պողոս Գալստյանը: Մարզչական շտաբը կղեկավարի Իգոր Զվեզդինը:

Հիշեցնենք, որ Մոսկվայի «Արարատը» 17 տուրից հետո զբաղեցնում է Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի առաջնության կենտրոնական գոտու մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը:

Share |

Լրահոս

Loading...