ՌՊԼ. Կրասնոդարը սեփական հարկի տակ խոշոր հաշվով պարտվեց Սպարտակին (տեսանյութ)

19:34 18.11.2017

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ խոշոր հաշվով պարտվեց Մոսկվայի «Սպարտակին»:

8-րդ րոպեին Դմիտրի Կոմբարովի փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց Լուիս Ադրիանոն: 28-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Զե Լուիշը:

86-րդ րոպեին Լուիս Ադրիանոն դարձավ դուբլի հեղինակ: 2 րոպե անց տանտերերը կարողացան հեղինակության գոլ խփել: Աչքի ընկավ Վիկտոր Կլասոնը:

90-րդ րոպեին հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Կվինսի Պրոմեսը:

«Կրասնոդար»-«Սպարտակ»` 1:4

Գոլերը` Կլասոն (88) - Ադրիանո (8, 86), Զե Լուիշ (28), Պրոմես (90)

Share |

Լրահոս

Loading...