Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի գլխավոր տնօրեն Դիդիե Կիլլոն մտադիր է մրցաշրջանն ավարտել մինչև հունիսի 30-ը։
«Մենք աշխատում ենք օրացույցի վրա։ Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ՈՒԵՖԱ-ին Եվրոպայի առաջնության հետաձգման համար, քանի որ հիմա մենք ավելի շատ հնարավորություն ունենք առաջնությունն ավարտելու։
Վստահ եմ, որ խաղերը չեն վերսկսվի մինչև ապրիլի 15-ը։ Մեր նպատակն է ավարտել մրցաշրջանը մինչև հունիսի 30-ը»,-Դիդիե Կիլլոնի խոսքերն է մեջբերում getfootballnewsfrance-ը։
Ֆրանսիայի առաջնությունը դադարեցված է կորոնավիրուսի կանխարգելման նպատակով։