Սամվել Կարա­պետյանը 10-ական մլն դոլար կներդնի հայկական 2 ակումբում

12:28 21.11.2017

«Ժամանակ» օրաթերթի տեղեկու­թյուններով՝ «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարա­պետյանը մտադիր է լուրջ ներդ­րումներ կատարել հայկական սպորտում, մասնավորապես՝ ֆուտբոլում:

«Հայտնի է, որ նա մտադիր է պահել միանգամից 2 ֆուտբոլային ակումբ, որոնցից յուրաքանչյուրի ստեղծման հա­մար կներդրվի 10-ական մլն դո­լար: Կարապետյանի ցանկու­թյունն է, որ այդ ակումբերը հասնեն մինչև Չեմպիոնների լիգա»,- գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սամվել Կարապետյանն ընտրվել է նաև Մոսկվայի «Արարատի» նախագահի պաշտոնում:

Share |

Լրահոս