EUBC գործկոմի հաջորդ նիստը կկայանա Երևանում, հայտնում է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Կայացել է բռնցքամարտի Եվրոպական Կոնֆեդերացիայի նորընտիր տնօրենների խորհրդի առաջին գործկոմի նիստը, որը եղել է օնլայն տարբերակով։
Նիստի ընթացքում EUBC-ի փոխնախագահ է ընտրվել Սումայիդ Խալիդովը։ Հայաստանի բռցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի առաջարկով EUBC-ի գործկոմի հաջորդ նիստը կկայանա Երևանում` մայիսի 30-ին։
Նախքան այդ` մայիսի 23-ին Երևանում կկայանա Բռնցքամարտիկների կոմիտեի ընտրությունը։