Փորձագետ. Շոկի կենթարկվեմ, եթե Մոուրինյուի խոսքերից հետո Մխիթարյանը հունվարին չհեռանա թիմից

21:29 26.11.2017

Բրիտանական «Sky Sports»-ի փորձագետ Պոլ Մերսոնը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդում» Հենրիխ Մխիթարյանի գտնվելու նպատակահարմարության մասին:

Նա նաև անդրադարձել է մանչեսթերցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հայտարարությանը:

«Կարծում եմ, որ Մխիթարյանն ավելի լավ էր խաղում մրցաշրջանի մեկնարկում, երբ Պոգբան թիմում էր: Կարծում եմ՝ նրանք լավ են համագործակցում:

Միկին մի քիչ անհաջողակ է, նրա մեծ երկրպագուն եմ: Սակայն Մոուրինյուի այդ հայտարարությունից հետո շոկի կենթարկվեմ, եթե հունվարին նա դեռ լինի այնտեղ»,- ասել է Մերսոնը:

Share |

Լրահոս