Դրաքսլերը` ՊՍԺ-ի ցուցակից դուրս. գերմանացին կարող է տեղափոխվել Անգլիա

12:13 26.11.2017

Անգլիական «Լիվերպուլն» ու «Արսենալը» կփորձեն ձեռք բերել ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերի տրանսֆերը:

Ինչպես տեղեկացնում է «Sky Sports»-ը, Նեյմարի և Կիլիան Մբապեի` ՊՍԺ տեղափոխվելուց հետո 24-ամյա գերմանացին չի կարողանում տեղ գտնել թիմի մեկնարկային կազմում:

Բացի այդ, փարիզյան ակումբը մտադիր է բաժանվել թիմի մի շարք ֆուտբոլիստներից, որպեսզի կարողանա զերծ մնալ ֆինանսական ֆեյր փլեյի կանոնները խախտելուց:

Ավելի վաղ շշուկներ էին տարածվել, որ Դրաքսլերը պատրաստվում է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա»:

Share |

Լրահոս

Loading...