M.E.N. ՄՅՈւ-ի հայտացուցակը Ուոթֆորդի դեմ խաղում

23:09 27.11.2017

Անգլիական «Manchestereveningnews» պարբերականը հայտնել է այն խաղացողների անունները, որոնք «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մեկնել են «Ուոթֆորդի» հետ հանդիպմանը:

Մանկունիանցիները ուղևորվել են առանց Հենրիխ Մխիթարյանի, Մարուան Ֆելայինիի և Լյուկ Շոուի:

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը չի հայտավորվել նաև Չեմպիոնների Լիգայում «Բազելի» հետ կայացած խաղում: Պրեմիեր լիգայի վերջին տուրի «Բրայթոնի» հետ խաղին Մխիթարյանը մասնակցել է 20 րոպե:

«Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակը՝ Դավիդ Դե Խեա, Սերխիո Ռոմերո, Ժոել Պերեյրա, Մատեո Դարմիան, Անտոնիո Վալենսիա, Դեյլի Բլինդ, Մարկոս Ռոխո, Վիկտոր Լինդելյոֆ, Քրիս Սմոլինգ, Էշլի Յանգ, Խեսե Լինգարդ, Անդեր Էրերա, Պոլ Պոգբա, Նեմանյա Մատիչ, Սքոթ ՄակՏոմինեյ, Խուան Մատա, Անտոնի Մարսիալ, Զլատան Իբրահիմովիչ, Մարկուս Ռեշֆորդ, Ռոմելու Լուկակու

Share |

Լրահոս