Սքոուլս. Լինգարդը չունի Մխիթարյանի նման մեծ անուն, սակայն ունի նույն որակները

12:44 29.11.2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Փոուլ Սքոուլսն անդրադարձել է Ջեյսի Լինգարդի խաղին՝ նրան համեմատելով հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:

«Հնարավոր է, որ իր թիմակիցները նրան այնքան էլ չեն վստահում: Նա չունի այնքան մեծ անուն, որքան Մխիթարյանը: Սակայն նա ունի ունակություններ: Ջեյսին ունի նույն մակարդակի ունակություններ, ինչպես Մխիթարյանը:

Նա կարող է գոլեր խփել, ստեղծել գոլեր: Լինգարդը պետք է սկսի ավելի կայուն հանդես գալ, որպեսզի տեղ նվաճի առաջին թիմում»,- անգլիացու խոսքը մեջբերում է «BT Sport»-ը:

Share |

Լրահոս