«Չելսիի» կիսապաշտպան Վիլիանը հայտարարել է, որ նախատեսում է երկարաձգել պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ:
«Ես դեռ ցուցադրելու բան ունեմ Եվրոպայում: Ես իսկապես երջանիկ եմ «Չելսիում»: Իհարկե, ակումբի հետ պայմանագրիս ժամկետը մոտենում է ավարտին, բայց մրցաշրջանը դեռ ավարտված չէ: Ես ինձ լավ եմ զգում «Չելսիում» ու նախատեսում եմ մնալ այստեղ», — Վիլիանի խոսքերն է մեջբերել The Sun-ը:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ բրազիլացին կարող է պրոֆեսիոնալ կարիերան շարունակել «Յուվենտուսում» կամ «Բարսելոնայում»:
Հիշեցնենք, որ Վիլիանը «Չելսի» էր տեղափոխվել Մախաչկալայի «Անժիից» 2013-ին: Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին մասնակցել է ԱՊԼ-ի 8 խաղի՝ դառնալով 1 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: