Աղբյուր. Բորուսիան կօգտվի Մխիթարյանի տրանսֆերը գնելու շանսից

17:50 03.12.2017

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը գերազանց էր մեկնարկել ընթացիկ մրցաշրջանը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», սակայն այնուհետև սկսեց չհայտնվել նույնիսկ թիմի հայտացուցակում:

Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն դժգոհ է 28-ամյա ֆուտբոլիստի մարզավիճակից, ինչի պատճառով Մխիթարյանը սկսել է հավելյալ ժամեր անցկացնել մարզասրահում:

«Daily Star Sunday»-ի համաձայն՝ Հենրիխի ժամանակը մանչեսթերցիների կազմում կարող է մոտենալ ավարտին: Դորտմունդի «Բորուսիան» պատրաստվում է օգտվել Մխիթարյանի տրանսֆերը գնելու և նրան վերադարձնելու շանսից:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել 2016 թվականին Դորտմունդի «Բորուսիայից»:

Share |

Լրահոս