Պույոլ. Հայերը շատ ուժեղ և պինդ բնավորությամբ մարդիկ են (տեսանյութ)

12:08 03.12.2017

Իսպանիայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպան, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Կառլես Պույոլը հյուրընկալվել է ռուսական «Прожекторперисхилтон»-ին և պատասխանել հումորիստների հարցերին:

Վերջինս խոսել է Աշխարհի 2018թ. առաջնության ֆավորիտի, իր նախկին թիմակից Լիոնել Մեսսիի և հայերի մասին:

«Հիմա դժվար է ասել և կանխագուշակել, թե ով կլինի «Մունդիալի» հաղթողը, սակայն ինձ համար ֆավորիտները Բրազիլիայի, Գերմանիայի, Իսպանիայի և Արգենտինայի հավաքականներն են:

Ինձ համար լավագույն ֆուտբոլիստը Լիոնել Մեսսին է: Նա տարբերվում է շատերից: Վերջին 10 տարիներին նա պարզապես տպավորում է իր խաղով: Յուրաքանչյուր մրցաշրջանում նա հրաշալի խաղ է ցուցադրում:

Կարծում եմ` դուք կկարողանաք վայելել Մեսսիի խաղն այստեղ` Ռուսաստանում: Չգիտեմ, կարո՞ղ է արդյոք Մեսսին Արգենտինայի հետ դառնալ Աշխարհի չեմպիոն, սակայն հուսով եմ, որ օրերից մի օր նա կկարողանա նվաճել այդ բաղձալի տիտղոսը»,- ասել է Պույոլը:

Այն հարցին, թե արդյո՞ք Պույոլը ճանաչում է հայերին, վերջինս պատասխանել է. «Հայերը շատ ուժեղ, պինդ բնավորությամբ մարդիկ են»:

Share |

Լրահոս