Պելեն ասել է, թե ըստ իրեն ով է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը

16:38 04.12.2017

Ֆուտբոլի արքան Պելեն հայտնել է, թե ըստ իրեն ով է ներկա պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիտը

«Եթե ես ընտրություն կատարեի իմ ակումբի համար, ապա կընտրեի բոլորին` Նեյմարին, Մեսսիին և Ռոնալդուին: Սակայն այս պահին ես կասկած չունեմ, որ աշխարհում լավագույնը Կրիշտիանու Ռոնալդուն է»,- բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «Le10Sport»-ը:

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվողը 4 անգամ արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին: Պորտուգալացուն գերազանցում է միայն Լիոնել Մեսսին, ով իր հաշվին ունի 5 «Ոսկե գնդակ»:

Share |

Լրահոս