Լիզարազյու. ՊՍԺ-ին դեռ չի կարելի համեմատել գրանդերի հետ

16:19 05.12.2017

Մյունխենի «Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Բիքսանթ Լիզարազյուն կարծիք է հայտնել, որ ֆրանսիական ՊՍԺ-ին դեռ վաղ է դասել համաշխարհային ֆուտբոլի գրանդերի շարքին:

«Հարցը շոկային է: Այստեղ համեմատելու ոչինչ չկա: ՊՍԺ-ն հիանալի թիմ է, իսկ «Բավարիան» մեծագույն ակումբ: Անհրաժեշտ է հաղթանակների շարք, որպեսզի հայտնվել գրանդերի թվում:

Երբ նայում ես «Բավարիայի», «Ռեալի» և «Բարսելոնայի» տիտղոսներին, հարգանքի զգացում է առաջացնում: ՊՍԺ-ի մասին ասում ենք, որ պետք է հաղթել: Դրա հետ մեկտեղ կարծում եմ, որ այս տարի փարիզցիներն առաջին անգամ կարող են պայքարել Չեմպիոնների լիգայում հաղթելու համար»,- Լիզարազյուի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Share |

Լրահոս