Matchtv-ն վավերագրական ֆիլմ է պատրաստել Մխիթարյանի մասին (տեսանյութ)

11:30 05.12.2017

Այսօր՝ Երևանի ժամանակով 19:00-ին «Матч ТВ» հեռուստաալիքի եթերում դուրս կգա վավերագրական ֆիլմ, որը նվիրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Միխայիլ Մոսակովսկին և Նոբել Առուստամյանը պատրաստել են բացառիկ և էմոցիոնալ նյութ 21-րդ դարի հայ ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկի մասին: Հենրիխն արդեն լեգենդ է դարձել, և մենք ցանկանում ենք պատմել նրա պատմությունը»,- ասել է հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Տինա Կանդելակին:

Տեսանյութերը կարող եք դիտել այստեղ և այստեղ:

 

Share |

Լրահոս