Մեսսին մերժել է Մանչեսթեր Սիթիի աննախադեպ առաջարկը

15:53 05.12.2017

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ամռանը ֆինանսական տեսանկյունից աննախադեպ առաջարկ է ստացել անգլիական «Մանչեսթեր Սիթիից», սակայն մերժել է այն,- հաղորդում է «Marca»-ն:

Մանչեսթերցիներն Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստին առաջարկել են 100 միլիոն եվրո պայմանագիր կնքելու համար, ինչպես նաև տարեկան 50 միլիոն եվրո աշխատավարձ:

Օրեր առաջ «Ոսկե գնդակի հնգակի դափնեկիրը երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ: Նոր պայմանագրով նրա հրաժարագինը կազմում է 700 միլիոն եվրո:

Share |

Լրահոս