Ալեքս Սանդրոն պատրաստ է լքել Յուվենտուսը

22:06 05.12.2017

Իտալական «Յուվենտուսի» պաշտպան Ալեքս Սանդրոն կարող է լքել թուրինյան ակումբը: Այս մասին հայտնում է «Football Italia»-ն:

Աղբյուրը հայտնում է, որ բրազիլացի խաղացողը կարող է տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»: Լոնդոնցիները դեռ այս ամռանն էին ցանկանում ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերը: «Ծեր սինյորան» մտադիր է հրաժարվել Սանդրոյի ծառայություններից 60 մլն եվրոյի դիմաց:

Այս մրցաշրջանում 26-ամյա խաղացողը մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս