Բավարիայի և ՊՍԺ-ի երկրպագուները ծեծկռտուք են սարքել Մյունխենում

20:28 05.12.2017

Գերմանական «Բավարիայի» և ֆրանսիական ՊՍԺ-ի երկրպագուները զանգվածային ծեծկռտուք են սարքել Մյունխենում՝ թիմերի միջև Չեմպիոնների լիգայում կայանալիք խաղից առաջ:

Ինչպես հայտնում է «Le Parisien»-ը, բախմանը երկու կողմերից մասնակցել են ավելի քան 80 երկրպագու: Այն տեղի է ունեցել Մյունխենի կայարանում: 

«Բավարիայի» 40-50 երկրպագու, որոնց միացել էին նաև «Բորդոյի» մի քանի աջակիցներ, կայարանում սպասել են ՊՍԺ-ի ֆանատների ժամանելուն: Վերջիններս եկել են մոտավորապես 30-35 հոգով: Բախումը տևել է մեկ րոպե և ավարտվել է փարիզյան ակումբի երկրպագուների հաղթանակով:

Հիշեցնենք, որ «Բավարիա»-ՊՍԺ հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 23:45-ին:

Share |

Լրահոս