ՉԼ. Որ հանդիպումները կցուցադրվեն Armenia TV-ի և Armenia Premium-ի եթերում

17:51 05.12.2017

Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրի երկու հանդիպումներ Հայաստանում կցուցադրվեն ուղիղ եթերով:

Դեկտեմբերի 5-ին «Armenia TV» հեռուստաընկերության ուղիղ եթերում կցուցադրվի «Մանչեսթեր Յունայթեդ»-ԲԿՄԱ հանդիպումը: «Armenia Premium»-ով հեռուստադիտողները հնարավորություն կունենան դիտել «Բարսելոնա»-«Սպորտինգ» հանդիպումը:

Մյուս օրը՝ դեկտեմբերի 6-ին «Armenia TV»-ն կցուցադրի «Լիվերպուլ»-«Սպարտակ» հանդիպումը, իսկ «Armenia Premium»-ը կհեռարձակի «Ռեալ»-«Բորուսիա Դորտմունդ» հանդիպումը:

Խաղերը մեկնարկը Երևանի ժամանակով 23:45-ին է:

Share |

Լրահոս