Եվրոպայի Մ21 տարեկանների առաջնության լավագույն ֆուտբոլիստը` Ռոմայի դիտակետում

15:47 05.12.2017

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը կարող է տեղափոխվել Իտալիա,- տեղեկացնում է «Il Posticipo»-ն:

21-ամյա իսպանացու ծառայություններով հետաքրքրված է «Ռոման»: Ըստ աղբյուրի` Սեբալյոսի տրանսֆերը ձեռք բերելու միտքը հռոմեական ակումբի մարզական տնօրեն Մոնչիին է, ով համարվում է մադրիդյան ակումբի ֆուտբոլիստի մեծ երկրպագուն:

Հաղորդվում է, որ «գայլերը» պաշտոնական առաջարկով կդիմեն «Ռեալին» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Հիշեցնենք, որ «արքայական ակումբը» Սեբալյոսի տրանսֆերը գնել են ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բետիսից»: Վերջինս ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 5 խաղի և դարձել 2 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս