Հայաստանի բռնցքամարտի, դահուկային սպորտի և եռամարտի ֆեդերացիաները ներկայացրել են տարեվերջյան հաշվետվությունները

19:35 05.12.2017

Այսօր` դեկտեմբերի 5-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում լսել են Հայաստանի բռնցքամարտի, դահուկային սպորտի և եռամարտի ֆեդերացիաների հաշվետվությունները՝ 2017 թվականի ընթացքում կատարված և 2018 թվականին նախատեսված աշխատանքների վերաբերյալ:

Ֆեդերացիաների ներկայացուցիչները մանրամասն ներկայացրել են հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջեից մարզական միջոցառումներին ուղղված ֆինանսական հատկացումներով իրականացված միջոցառումները,- հայտնում է նախարարության պաշտոնական կայքը:

Հատուկ ուշադրություն է դարձվել մարզիչների և մրցավարների համար կազմակերպված վերապատրաստման դասընթացներին և սեմինարներին, ինչպես նաև հակադոպինգային ծրագրերի իրականացմանն ուղղված աշխատանքներին:

Share |

Լրահոս