Ռուբեն Միրիբյան. Ամեն ինչ անում ենք, որպեսզի ջիու-ջիթսուն ավելի ճանաչելի դարձնենք մեր երկրում

15:43 05.12.2017

Հայաստանում ջիու-ջիթսու մարզաձևի ֆեդերացիան հիմնադրվել է 2012 թվականին: Արևելյան արմատներ ունեցող և Բրազիլիայում զարգացած այս սպորտաձը նոր է զարգանում մեր երկրում:

Armsport.am-ը զրուցել է ջիու-ջիթսուի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Միրիբյանի հետ.

-Պարոն Միրիբյան, ինչո՞վ է տարբերվում այս մարզաձևն արևելյան այլ մարտաձևերից: 

-Ջիու-ջիթսու սպորտաձևն ավելի շատ նման է Ձյուդոյին: Հիմքն արևելյան է, սակայն այն զարգացրել են բրազիլացիները: UFC-ում և MMA-ում շատ են օգտագործվում հենց ջիու-ջիթսու մարզաձևի հնարքներ: Ցավեցնող, խեղդող հնարքները շատ են, ինչի պատճառով այն ավելի շատ նմանվում է ըմբշամարտին: Մրցումները լինում են երկու ձևով` առանց կիմանոյի և կիմանոյով: Ջիու-ջիթսուն շատ բարդ սպորտաձև է և այստեղ հաջողությունների հասնելն այնքան էլ հեշտ չէ:

Նախորդ տարի ես այցելեցի ԱՄՆ, որտեղ ուսումնասիրեցի տարբեր ամերիկյան դպրոցներ: Լոս Անջելեսում կար մոտավորպես ջիու-ջիթսուի 40 դպրոց, ի տարբերություն Ձյուդոյի դպրոցների, որոնց քանակը հասնում էր 7-ի: Սա խոսում է այն մասին, որ դրսում այս սպորտաձևով շատ լուրջ են հետաքրքրված: 

-Ե՞րբ է հիմնվել ջիու-ջիթսու մարզաձևի ֆեդերացիան Հայաստանում և ի՞նչ հաջողություններ եք գրանցել այս ժամանակահատվածում:

- Ֆեդերացիան հիմնադրվել է 2012 թվականին: Հասկանալի պատճառներով հաջողությունները դեռևս շատ չեն: 2015 թվականին Աբու Դաբիում կայացած մանկական աշխարհի առաջնության ժամանակ մեկ բրոնզե մեդալ նվաճեցինք: 2016 թվականի առաջնության ժամանակ էլ Հայաստան վերադարձանք մեկ ոսկե մեդալով: Մեծահասակաների պայքարում միայն մեկ հաջողություն ունենք: 2017 թվականի աշխարհի առաջնությանը նվաճեցինք արծաթե մեդալ: Ջիու-ջիթսուի աշխարհի առաջնությանը մասնակցուն են ավելի քան 5000 մասնակից, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է 1 մլն դոլար:

-Իսկ անցկացվու՞մ է Հայաստանի առաջնության մրցաշարեր:

-Այս տարի առաջին անգամ կազմակերպեցինք Հայաստանի առաջնությունը, որն անցավ շատ բարձր մակարդակով: Մրցաշարը տեղի ունեցավ մարտի 18-ին և մասնակցեցին շուրջ 70 մարզիկներ: Հաջորդ տարիներին նույնպես պատրաստվում ենք անցկացնել Հայաստանի առաջնություն: Սա առաջին անգամն էր, քանի որ նման սպորտաձևին ադապտացվելու համար երկար ժամանակ է պահաջնվում: Ամեն դեպքում, ամեն ինչ անում ենք, որպեսզի ջիու-ջիթսուն ավելի ճանաչելի դարձնենք մեր երկրում

- Որտե՞ղ են իրենց մարզումներն անցկացնում մարզիկները 

-Այժմ ունենք նոր բացված դպրոց հենց Երևանի կենտրոնում: Այն բացվել է մոտավորապես երկու ամիս առաջ և ստեցծված է միայն ջիու-ջիթսու մարզաձևով զբաղվողների համար: Կարևորն այն է, որ դպրոցը համապատասխանում է միջազգային պայմաններին:

-Արդյո՞ք կան աղջիկներ, որոնք նույնպես մարզվում են ջիու-ջիթսուով:

-Այո, կան մարզիկներ, ովքեր հաճախում են իրենց կանանց հետ և մարզվում են միասին: Կան տարբեր ծրագրեր, թե ինքնապաշտպանական, թե մանկական, որոնցվով նրանք սկսում եմ զբաղվել և ապագայում հնարավոր է լուրջ մարզիկներ դառնան:

-Ի՞նչ ծրագրեր են նախատեսված անցկացնել ապագայում:

-Այժմ պատրաստվում ենք մյուս տարի ապրիլին անցկացվող մեծահասակների աշխարհի առաջնությանը: Այն կայանալու է Աբու Դաբիում, որին պետք է լավ նախապատրաստվենք: Դեռևս չգիտենք, կմասնակցենք Եվրոպայի առաջնությանը, թե ոչ: Այն տեղի է ունենալու Պորտուգալիայում` Լիսաբոնում : Նախորդ տարի այդքան էլ մեծ հաջողություններ չունեցանք Եվրոպայի առաջնության ժամանակ, սակայն այս փաստն էլ հասկանալի է: Ջիու-ջիթսուն դժվար սպորտաձև է և հաջողությունները միանգամից չեն գալիս: Այստեղ լուրջ և քրտնաջան աշխատանք է պահանջվում:

                                                                                                                                                                                                 Սուրեն Սուքիասյան

Share |

Լրահոս