Կովաչիչ. Իկարդին լավ հարձակվող է, բայց Բենզեման լավագույնն է աշխարհում

17:22 05.12.2017

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը խոսել է «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի՝ «արքայական» ակումբ տեղափոխվելու լուրերի մասին:

Հիշեցնենք, որ խորվաթ ֆուտբոլիստը ժամանակին հանդես է եկել իտալական ակումբում.

«Ես խաղացել եմ Իկարդիի հետ: Նա շատ լավ հարձակվող է, ով բազում գոլեր է հեղինակում: Նա կարող է մեծ օգուտ տալ «Ռեալին», սակայն պետք է նշեմ, որ այս պահին մեր թիմում է խաղում աշխարհի լավագույն հարձակվողը՝ Կարիմ Բենզեման»,-Կովաչիչի խոսքերը մեջբերում է «Marca»-ն:

Share |

Լրահոս