Գվարդիոլա. Վաղ թե ուշ մենք պարտվելու ենք

21:01 05.12.2017

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի ներկայիս իրավիճակի և Չեմպիոնների լիգայի խմբային փուլում կայանալիք վերջին հանդիպման մասին.

«Դե Բրյույնեն որակազրկված է, իսկ մի քանի խաղացողներ վնասվածքներ ունեն: Ես Խարկով եմ բերել ամենաուժեղ ֆուտբոլիստներին: Սա մեր հիմնական կազմն է: Այն իմ թիմն է և նրանք հարգանքի են արժանի:

Վստահեցնում եմ, որ այստեղ ենք հաղթելու համար: Առաջիկա հանգստյան օրերի կփորձենք հաղթել նաև «Մանչեսթեր Յունայթեդին»:

Վաղ թե ուշ մենք պարտվելու ենք: Դրանից հետո ոչինչ սարսափելի տեղի չի ունենա: Մենք կշարունակենք խաղալ և հաղթել: Լավագույն ֆուտբոլը լավագույն արդյունքներ չի երաշխավորում:

Այո՛, մենք իշխում ենք և մի շարք պահեր ստեղծում: Սակայն Չեմպիոնների լիգայում կարող ես վատ խաղալ ընդամենը 45 րոպե և դուրս մնաս մրցաշարից: Արդյունքն ամենից կարևորն է: Ֆուտբոլում այն միայն գեղեցիկ խաղից կախված չէ»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Share |

Լրահոս