Մխիթարյանի վերաբերյալ քվեարկողները երկու հավասար մասի են բաժանվել

16:41 05.12.2017

Armsport.am-ը հարցում էր կազմակերպել Հենրիխ Մխիթարյանի` «Մանչեսթեր Յունայթեդում» դասավորվող ապագայի վերաբերյալ:

Հարցման արդյունքում քվեարկողների մեծամասնությունը կիսվել է երկու մասի. մի մասը (46,5 %) կարծում է, որ Մխիթարյանը կմնա «Մանչեսթեր Յունայթեդում», իսկ մյուս մասը (46,5 %) վստահ է, որ հայ ֆուտբոլիստը կլքի ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

101 քվեարկող (7 %) դժվարացել է պատասխանել հարցին:

Նշենք, որ այսօր «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի վերջին տուրում կհանդիպի Մոսկվայի ԲԿՄԱ-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:

Share |

Լրահոս