M.E.N. Մանչեսթեր Յունայթեդի հայտացուցակը ԲԿՄԱ-ի հետ խաղում

15:00 05.12.2017

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի վերջին տուրում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում կընդունի Մոսկվայի ԲԿՄԱ-ին:

«Կարմիր սատանաների» ֆուտբոլիստները մոսկովյան ակումբի հետ խաղից առաջ ժամանել են «The Lowry» հյուրանոց:

Ինչպես տեղեկացնում է «Manchester Evening News-ը, լուսանկարիչները չեն նկատել Դեյլի Բլինդին և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Հաղորդվում է, որ նրանք կարող են թիմին միայալ խաղից միայն ժամեր առաջ:

Ըստ աղբյուրի` ակումբի վերջնական հայտացուցակն ունի հետևյալ տեսքը.

Սերխիո Ռոմերո, Ժոել Պերեյրա, Կիերան Օ'Հարա, Անտոնիո Վալենսիա, Մատեո Դարմիան, Աքել Տուանզեբե, Քրիս Սմոլինգ, Վիկտոր Լինդելյոֆ, Էշլի Յանգ, Լյուկ Շոու, Խեսե Լինգարդ, Սքոթ ՄակՏոմինայ, Անդեր Էրերա, Պոլ Պոգբա, Խուան Մատա, Ռոմելու Լուկակու, Մարկուս Ռեշֆորդ, Անտոնի Մարսիալ

Share |

Լրահոս