ՊՍԺ-ն կարող է տուգանվել ՈւԵՖԱ-ի կողմից

17:47 05.12.2017

Ֆրանսիական ՊՍԺ-ն կարող է տուգանվել ՈւԵՖԱ-ի կողմից՝ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու պատճառով:

Հինգշաբթի փարիզյան ակումբի ներկայացուցիչները կմեկնեն ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարան: Նրանք պետք է ապացույցներ ներկայացնեն, որ ակումբն առանց ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու է գնել Նեյմարի և Մբապեի տրանսֆերները:

Բրազիլացու համար նրանք վճարել էին 222 մլն եվրո, իսկ «Մոնակոյի» խաղացողի ամբողջ տրանսֆերը գնելու համար պետք է ծախսեն 180 մլն եվրո:

Եթե ակումբի կողմից իրականացված խախտումները հաստատվի, ապա ՊՍԺ-ն կտուգանվի 75 մլն եվրոյով: Գումարը պետք է փարիզցիները վճարեն մինչև հաջորդ տարվա հունիսի 30-ը:

Share |

Լրահոս