Զիդանը ցանկանում է Սանչեսին տեսնել Ռեալում

16:39 05.12.2017

Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»:

«Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն անձամբ է ցանկանում չիլիացուն տեսնել իր թիմի կազմում: Տեղափոխությունը կարող է կայանալ հաջորդ ամռանը, երբ խաղացողի պայմանագրի ժամկետն ավարտվի լոնդոնցիների հետ:

Նշենք, որ այս մրցաշրջանի մեկնարկից առաջ Սանչեսը կարող էր տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»: «Զինագործները» չեն համաձայնել վաճառել իրենց առաջատարին՝ արժանի փոխարինող չգտնելու պատճառով:

Share |

Լրահոս