Լուիս Սուարես. Պաուլինյոն փակել է շատերի բերանը

13:15 05.12.2017

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը գովեստի խոսքեր է հղել թիմի նորեկների հասցեին:

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բարսելոնա» են տեղափոխվել Ժերար Դեուլոֆեուն, Նելսոն Սեմեդուն, Պաուլինյոն և Ուսման Դեմբելեն:

Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք նորեկները կկարողանան փոխարինել թիմը լքած Նեյմարին, ուրուգվայցին պատասխանել է. «Նեյմարը յուրահատուկ է և տարբերվում է մյուսներից: Ամեն դեպքում, մեր թիմը նորեկներով է համալրվել, որոնք շատ մեծ օգուտ են տալիս:

Դեուլոֆեուն ֆուտբոլիստ է դարձել հենց «Բարսելոնայում»: Պաուլինյոն փակել է շատերի բերանը` ցույց տալով բարձր մակարդակ: Ինչ վերաբերում է Դեմբելեին, ապա նրա բախտը մի փոքր չի բերել: Երիտասարդ հարձակվողը ցավալի վնասվածք ստացավ մրցաշրջանի սկզբում, սակայն վստահ եմ, որ ապաքինվելուց հետո նա շատերին է զարմացնելու»,- Սուարեսի խոսքն է մեջբերում «Marca»-ն:

Share |

Լրահոս

Loading...