Վերատին կարող է երկարաձգել պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ

18:24 05.12.2017

Ինչպես հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները, ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին կարող է երկարաձգել պայմանագրի ժամկետն ակումբի հետ:

Կողմերի միջև կնքվելիք նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2022 թվականը: Իտալացի խաղացողի աշխատավարձը կկազմի տարեկան 12 մլն եվրո: Ներկա պահին ֆուտբոլիստը վաստակում է տարեկան 7 մլն եվրո:

25-ամյա խաղացողն այս մրցաշրջանում դարձել է երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս