B խումբ. Գիգանտների պայքարում հաղթեց Բավարիան (տեսանյութ)

01:38 06.12.2017

Չեմպիոնների լիգայի B խմբում կայացան վերջին տուրի հանդիպումները:

Խաղային օրվա կենտրոնական խաղում «Բավարիան» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին:

8-րդ րոպեին Լևանդովսկին բացել է հաշիվը, իսկ առաջին խաղակեսի ավարտից 8 րոպե առաջ Տոլիսոն կրկնապատկել է այն:

Երկրորդ կեսի մեկնարկից 5 րոպե անց Կավանիի հիանալի փոխանցումից հետո Մբապեն գլխի հարվածով գոլի հեղինակ է դարձել: 69-րդ րոպեին Տոլիսոն դուբլ է ձևակերպել՝ 3:1:

Խմբի մյուս խաղում «Անդերլեխտը» նվազագույն հաշվով հաղթել է «Սելթիկին» գրանցվել է ինքնագոլ:

6 տուրերից հետո ՊՍԺ-ն և «Բավարիան» ունեն 15 միավոր, առաջին տեղում փարիզյան ակումբն է: 3 միավոր ունեցող «Սելթիկը» հանդես կգա Եվրոպա լիգայում, «Անդերլեխտը» նույնքան միավորով եզրափակում է խումբը:

Տեսանյութերը՝ քիչ անց:

Share |

Լրահոս