Չեմպիոնների լիգա. Խմբային փուլի վերջին հանդիպումների անոնս

14:24 06.12.2017

Այսօր կավարտվի Չեմպիոնների լիգայի խմբային փուլը: Կկայանան 6-րդ տուրի վերջին 8 հանդիպումները, որոնք կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:45-ին:

«Պորտու» (Պորտուգալիա)-«Մոնակո» (Մոնակո)

Ֆրանսիայի չեմպիոնը տապալել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարը: «Վիշապները» պայքարում են փլեյ-օֆի համար: Հաղթանակի դեպքում պորտուգալական ակումբը կզբաղեցնի երկրորդ տեղը: Թիմերի միջև առաջին խաղում «Պորտուն» հաղթել էր 3:0 հաշվով:

«Լայպցիգ» (Գերմանիա)-«Բեշիքթաշ» (Թուրքիա)

Գերմանական ակումբը մտադիր է դուրս գալ փլեյ-օֆ, սակայն դրա համար անհրաժեշտ է, որպեսզի զուգահեռ խաղում «Պորտուն» նվազագույնը միավորներ կորցնի «Մոնակոյի» հետ խաղում: «Բեշիքթաշն» արդեն ապահովել է խմբում առաջին տեղը և ամեն գնով հաղթելու առանձնակի մոտիվացիա չունի:

«Ֆեյենորդ» (Հոլանդիա)-«Նապոլի» (Իտալիա)

Նեապոլցիները բարդ վիճակում են հայտնվել, քանի որ F խմբում զբաղեցնում են միայն երրորդ տեղը: Մաուրիցիո Սարիի թիմն ունի 6 միավոր, սակայն դեռ պահպանում է փլեյ-օֆ դուրս գալու շանսերը: Իր հերթին հոլանդական ակումբը պարտվել է խմբային փուլի բոլոր խաղերում:

«Շախտյոր» (Ուկրաինա)-«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)

Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը պարզապես անկասելի է՝ հաղթելով բոլոր 5 հանդիպումներում: «Քաղաքայիններն» արդեն ապահովել են խմբում առաջին տեղը և, ամենայն հավանականությամբ, դաշտ դուրս կգան ոչ ուժեղագույն կազմով: Իր հերթին Ուկրաինայի չեմպիոնին անհրաժեշտ է նվազագույնը մեկ միավոր փլեյ-օֆի ուղեգիր նվաճելու համար: Եթե ուկրաինական ակումբը պարտվի, իսկ զուգահեռ խաղում «Նապոլին» հաղթի, ապա հենց նեապոլցիները կնվաճեն հաջորդ փուլի ուղեգիր:

«Ռեալ» (Իսպանիա)-«Բորուսիա» (Գերմանիա)

Հանդիպումը կայանալու է «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում: Մադրիդցիներն արդեն ապահովել են փլեյ-օֆի ուղեգիր, սակայն կփորձեն բարձր կարգի շնորհիվ հաղթանակով ավարտել խմբային փուլը: Իր հերթին դորտմունդիցները կորցրել են շանսերը և կփորձեն դրական արդյունքի հասնել՝ Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճելու համար: Երկու թիմերն էլ կադրային խնդիրներ ունեն, ինչի պատճառով սպասվում է, որ խաղը չի անցնի ամենաբարձր արագություններով:

«Տոտենհեմ» (Անգլիա)-ԱՊՕԷԼ (Կիպրոս)

Լոնդոնցիները հաղթել են մրցաշարում անցկացրած վերջին 6 խաղերից հինգում: Մաուրիսիո Պոչետինոյի թիմը բացարձակ ֆավորիտ է համարվում այս խաղում: Անգլիական ակումբն արդեն ապահովել է խմբում առաջին տեղը:

«Լիվերպուլ» (Անգլիա)-«Սպարտակ» (Ռուսաստան)

«Լիվերպուլը» մտադիր է հաղթել այս խաղում և ռևանշի հասնել Մոսկվայում կրած պարտության համար: Այլ արդյունքի հնարավորություն ղեկավարությունը չի դիտարկում: Ռուսական ակումբը պետք է ամեն գնով հաղթի և աղոթի, որպեսզի «Սևիլիան» Սլովենիայում չկարողանա հաղթել «Մարիբորին»:

«Մարիբոր» (Սլովենիա)-«Սևիլիա» (Իսպանիա)

Սևիլիացիները համարվում են խմբում երկրորդ տեղը զբաղեցնելու գլխավոր ֆավորիտները: Սպասվում է, որ իսպանական ակումբը դրական արդյունքի կհասնի և «Լիվերպուլի» հետ կհայտնվի 1/8 եզրափակչում:

Share |

Լրահոս