D. խումբ Բարսելոնան հաղթեց. Մատյոն՝ ինքնագոլի հեղինակ, Յուվենտուսը նույնպես հաղթեց (տեսանյութ)

01:47 06.12.2017

Չեմպիոնների լիգայի D խմբում կայացան 6-րդ տուրի հանդիպումները:

«Բարսելոնան» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց ՄՍպորտինգին»: Խաղի 59-րդ րոպեին անկյունայինի փոխանցումից հետո Պակո Ալկասերը բացել է հաշիվը:

Մրցավարի ավելացրած առաջին րոպեին «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ժերեմի Մատյոն պատահմամբ գնդակն ուղարկել է սեփական դարպասը:

Խմբի մյուս խաղում Թուրինի «Յուվենտուսը» մրցեց «Օլիմպիակոսի» հետ:

Խաղի 15-րդ րոպեին «Ծեր սինյորայի» կիսապաշտպան Խուան Կուադրադոն բացեց հանդիպման հաշիվը: Վերջին րոպեին Բերնարդեսկին դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ:

Խմբային փուլի ավարտից հետո «Բարսելոնան» 14 միավորով խմբի առաջատարն է: 11 միավորով «Յուվենտուսը» կատալոնացիների հետ դուրս է գալիս փլեյ օֆ: 7 միավոր ունեցող «Սպորտինգը» ԵԼ-ում է, իսկ «Օլիմպիակոսը» 1 միավորով եզրափակում է խումբը:

Share |

Լրահոս