Մասկերանոն վերջնագիր է ներկայացրել Բարսելոնային

14:56 06.12.2017

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի պաշտպան Խավիեր Մասկերանոն, ով ավելի հայտարարել էր ակումբից հեռանալու ցանկության մասին, վերջնագիր է ներկայացրել ղեկավարությանը,- փոխանցում է «Mundo Deportivo»-ն:

Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը մտադիր է «կապտանռնագույններին» հրաժեշտ տալ հունվարին, որպեսզի տեղափոխվի այնպիսի թիմ, որտեղ խաղային ժամանակ կստանա: Սամուել Ումտիտիի վնասվածքի շնորհիվ Մասկերանոն երկու ամսով կվերադառնա թիմի հիմնական կազմ, սակայն այդ պայմանը նրան չի բավարարում:

«Բարսելոնայում» 2010 թվականից հանդես եկող ֆուտբոլիստն ակումբի ղեկավարությունից պատասխան է սպասում մինչև դեկտեմբերի 7-ը:

Share |

Լրահոս