Օլիմպիակոսը Բուֆոնին հատուկ մրցանակ է հանձնել (ֆոտո)

11:41 06.12.2017

Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Օլիմպիակոսի» հետ արտագնա հանդիպումից առաջ հատուկ մրցանակ է ստացել կարիերայի ձեռքբերումների համար:

39-ամյա ֆուտբոլիստին մրցանակ է հանձնել հունական ակումբի փոխնախագահ Սավաս Թեոդորիդիսը:

«Երբ որ քեզ գովում են թիմակիցները, դա ձեռքբերում է: Եթե քեզ մրցանակ է հանձնում մրցակիցը, դա մեծ պատիվ է: Շնորհակալություն իմ բոլոր հույն երկրպագուներին»,- գրել է Բուֆոնը թվիթերյան իր էջում:

Share |

Լրահոս