Պակյաոն գնդապետի կոչում է ստացել Ֆիլիպիններում (ֆոտո)

15:30 06.12.2017

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 6 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Մենի Պակյաոն Ֆիլիպինների զինված ուժերի պահեստային զորքերի գնդապետի կոչում է ստացել: Այդ մասին գրել է ֆիլիպինցին թվիթերյան իր էջում:

Բռնցքամարտիկը պահեստային զորքեր է մտել 2006 թվականին՝ կապված մարզական և քաղաքական գործունեության հետ: Նախորդ անգամ նրա կոչումը բարձրացրել են 2011 թվականին, երբ նա դարձել էր փոխգնդապետ:

Հիշեցնենք, որ Պակյաոն սենատոր է Ֆիլիպիններում:

Share |

Լրահոս