Վալվերդե. Բարսելոնան պատրաստ է ցանկացած մրցակցի

11:18 06.12.2017

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է «Սպորտինգի» նկատմամբ տարած հաղթանակը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում (2:0):

«Մեր դարպասապահը հիանալի հանդիպում անցկացրեց: Մեր խնդիրն է գերակայել և պահեր ստեղծել ամեն խաղում: Ջանք չենք խնայում: Այսօր մեզ դիմակայում էր «Սպորտինգը», որն ինքն էր պարտավորել հաղթել:

Պատկերացում չունենք, թե ով մեզ բաժին կհասնի 1/8 եզրափակչում, սակայն պատրաստ ենք ցանկացած մրցակցի»,- Վալվերդեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Share |

Լրահոս