Ալաշկերտը ներկայացրել է թիմի` 2017 թվականի լավագույն 5 ֆուտբոլիստներին

18:54 06.12.2017

Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի գործող չեմպիոն «Ալաշկերտը» ՀՖՖ է ներկայացրել 2017 թվականի իր լավագույն ֆուտբոլիստների հնգյակը,- տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

1. Արտակ Եդիգարյան

2. Արտակ Գրիգորյան

3. Արսեն Բեգլարյան

4. Միհրան Մանասյան

5. Ուրոշ Նենադովիչ

Անցնող տարում Արսեն Բեգլարյանը, Արտակ Եդիգարյանը և Արտակ Գրիգորյանը հաջող մրցելույթներ ունեցան ինչպես «Ալաշկերտի», այնպես էլ` Հայաստանի ազգային հավաքականի կազմում:

Արտակ Եդիգարյանը (9 գոլ), Միհրան Մանասյանը (6 գոլ) և Ուրոշ Նենադովիչը (5 գոլ) գլխավորում են ընթացիկ առաջնության ռմբարկուների ցուցակը:

Նենադովիչը հեղինակել է նաև «Ալաշկերտի»` Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում խփած 4 գոլերից 3-ը:

Share |

Լրահոս