Հայտնի դարձան Հայաստանի Մ17 հավաքականի մրցակիցները

13:16 06.12.2017

Դեկտեմբերի 6-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2018-2019թթ. առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Հայաստանի Մ17 հավաքականն ընդգրկվել է 13-րդ խմբում: Մեր թիմի մրցակցիները կլինեն Խորվաթիայի, Իտալիայի և Անդորրայի հավաքականները:

Խմբային մրցաշարը կանցկացվի Խորվաթիայում 2018թ. հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ը:

Share |

Լրահոս