Հայնկեսն աշխատում է Բավարիայում առանց պայմանագրի

19:54 06.12.2017

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը հայտարարել է, որ աշխատում է ակումբում առանց պայմանագրի:

«Ի՞նչ եմ անում պայմանագիրը: Ինձ համար ձեռքսեղմումը պայմանագրի պես բան է, այն էլ` «Բավարիայում»:

Չգիտեմ, թե ինչ կլինի ապագայում, բայց հնարավոր է, որ առաջիկայում ամանորյա անակնկալ մատուցեմ»,- Հայնկեսի խոսքն է մեջբերում «Bayern & Germany»-ի թվիթերյան միկրոբլոգում:

Share |

Լրահոս