C խումբ. Ռոման հաղթանակ տոնեց, Չելսին ու Աթլետիկոն ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

01:42 06.12.2017

Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության C խմբում տեղի ունեցան վերջին տուրի հանդիպումները:

Լոնդոնի «Չելսին» սեփական  խաղադաշտում մրցեց «Աթլետիկոյի» հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Հյուրերից հաշիվը բացեց Սաուլը: Երկրորդ կեսում Սավիչի ինքնագոլի շնորհիվ լոնդոնցիները հավասարեցրին հաշիվը:

«Չելսի»-«Աթլետիկո Մադրիդ»՝ 1:1

Գոլերը՝ Սավիչ (75) - Սաուլ (56)

 

Խմբի մյուս խաղում իտալական «Ռոման» նավազագույն հաշվով հաղթեց «Ղարաբաղին»: Միակ գոլը 53-րդ րոպեին խփեց Պերոտին:

«Ռոմա»-«Ղարաբաղ»՝ 1:0

Գոլը՝ Պերոտի (53) 

C խմբում առաջին հորիզոնականով փլեյ-օֆ դուրս եկավ «Ռոման»՝ 11 միավորով: Նույնքան միավոր վաստակեց նաև «Չելսին», սակայն «ազնվականները» հաջորդ փուլ են դուրս գալիս երկրորդ տեղով: Խմբում երրորդը «Աթլետիկոն» է, իսկ չորրորդը «Ղարաբաղը»:

Share |

Լրահոս