Հրանտ Մելքումյանը՝ Chess Classic FIDE OPEN-ի առաջատար

15:23 06.12.2017

London Chess Classic-ի շրջանակներում այս օրերին Անգլիայի մայրաքաղաքում ընթանում է Chess Classic FIDE OPEN շախմատի մրցաշարը: Հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Մրցաշարաում կա 288 մասնակից, ովքեր պետք է խաղան 9 տուր: Հայաստանը ներկայացնում է գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը:

Հինգ տուրից հետո Հրանտ Մելքումյանը հարյուր տոկոսանոց արդյունքով կիսում է 1-2-րդ տեղերը Ջահոնգիր Վահիդովի հետ (Ուզբեկստան):

Գաբրիել Սարգսյանը չորս միավորով բաժանում է 6-28-րդ տեղերը (7-րդ տեղ լրացուցիչ գործակիցներով): Մրցաշարը կավարտվի դեկտեմբերի 9-ին:

Share |

Լրահոս