Գերմանիայի, Հոլանդիայի և Պորտուգալիայի Մ19 հավաքականների մասնակցությամբ մրցաշար՝ Հայաստանում

20:27 06.12.2017

Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2019 թ. առաջնության եզրափակիչ փուլն անցկացվելու է Հայաստանում,- այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Մրցաշարին նախապատրաստվելու նպատակով, 2018թ. նոյեմբերի 14-ից 20-ը Հայաստանում կանցկացվի ստուգողական մրցաշար՝ Հայաստանի, Գերմանիայի, Հոլանդիայի և Պորտուգալիայի Մ-19 հավաքականների մասնակցությամբ:

Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջին անգամ կհյուրընկալի ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող եզրափակիչ փուլի մրցաշար Հայաստանում:

Մրցաշարի անցկացման կոնկրետ ժամկետները և մարզադաշտերը կհաստատվեն ավելի ուշ:

Share |

Լրահոս