Football Italia. Ռեալն ու Ինտերը համաձայնեցրել են Իկարդիի տրանսֆերը

17:25 06.12.2017

Միլանի «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»:

Այս մասին «El Chiringuito» հաղորդման ժամանակ հայտարարել է հայտնի լրագրող Պիպի Էստրադան, ում խոսքերը մեջբերում է «Football Italia»-ն:

Ակումբները համաձայնեցրել են ֆուտբոլիստի տրանսֆերը 80 մլն եվրոյով: 12 մլն եվրո էլ «սերուցքայինները» կվճարեն «ներաձուրիներին» բոնուսների տեսքով:

Արգենտինացին «արքայական» ակումբում կվաստակի տարեկան 9 մլն եվրո:

Սպասվում է, որ Իկարդին մադրիդյան ակումբում բուժզննում կանցնի դեկտեմբերի վերջում:

Share |

Լրահոս