ՉԼ. ՄՅՈւ-ն առանց Մխիթարյանի կամային հաղթանակ տարավ (տեսանյութ)

01:37 06.12.2017

Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին: Թիմերն ընդգրկված են A խմբում:

Հանդիպման հաշիվը առաջին խաղակեսի վերջում բացեցին հյուրերը: 45-րդ րոպեին աչքի ընկավ Ալան Ձագոևը: Այս գոլից հետո ԲԿՄԱ-ի կիսապաշտպանը դարձավ Չեմպիոնների լիգայում ամենաշատ գոլ խփած ռուս ֆուտբոլիստը:

Երկրորդ կեսում մանկունիանցիները մեծացրին ճնշումը ու կարողացան հաջողության հասնել: Երկու րոպեի ընթացքում Ժոզե Մոուրինյուի ֆուտբոլիստները երկու գնդակ խփեցին: Հաջողության հասան Լուկակուն և Ռեշֆորդը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր հանդիպմանը:

«Մանչեսթեր Յունայթեդ»-«ԲԿՄԱ»՝ 2:1

Գոլերը՝ Լուկակու (64), Ռեշֆորդ (66) - Ձագոև (45)

Տուրի մյուս խաղում միմյանց հետ մրցեցին «Բազելն» ու «Բենֆիկան»:

Հանդիպումն անցավ լարված պայքարում, որտեղ հաղթանակ տարան «Բազելի» ֆուտբոլիստները 2:0 հաշվով:

«Բենֆիկա»-«Բազել»՝ 0:2

Գոլերը՝ Էլյունուսի (5), Օբերլին (65)

Վերջին տուրից հետո A խմբում առաջին հորիզոնականը 15 միավորով զբաղեցրեց «Մանչեսթեր Յունայթեդը»: «Բազելը» 12 միավորով երկրորդն է: ԲԿՄԱ-ն վաստակեց 9 միավոր և երրորդ հորիզոնականով հնարավորություն կունենա մասնակցել Եվրոպա լիգային: «Բենֆիկան» իր հաշվին այդպես էլ միավոր չգրանցեց:

 

Share |

Լրահոս