Միլանը կվաճառի Կալինիչին, որպեսզի գնի մեկ այլ հարձակվողի

13:46 06.12.2017

Իտալական «Միլանի» ղեկավարությունը դժգոհ է ակումբի ցուցանիշներից:

«Calciօmercato»-ն հայտնում է, որ «ռոսոներիները» մտադիր են ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել թիմի կազմը:

Իտալական ակումբը ցանկանում է վաճառել Նիկոլա Կալինիչի տրանսֆերը: Խորվաթ ֆուտբոլիստի տեղափոխությունից նրանք մտադիր են վաստակել 30-40 մլն եվրո: Այդ գումարը պետք է ներդրվի նոր հարձակվողի տրանսֆերի մեջ:

Նշվում է, որ միլանյան ակումբի թիրախում են երկու խաղացողներ՝ «Բորուսիա Դորտմունդի» ֆուտբոլիստ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը և «Տորինոյի» հարձակվող Անդրեա Բելոտին:

Ավելի հավանական է, որ Գատուզոյի թիմը կհամալրի «իշամեղուների» ֆուտբոլիստը: Մամուլում շատ են լուրեր շրջանառվում, որ գաբոնցին տարաձայնություններ ունի գերմանական ակումբի ղեկավարների հետ և պատրաստվում է լքել ակումբը:

 

Share |

Լրահոս