Նայնգոլան. Ոչ ոք չէր հավատում, որ Ռոման դուրս կգա ՉԼ-ի փլեյ օֆ

19:22 06.12.2017

Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի վերջին տուրի` ադրբեջանական «Ղարաբաղի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0):

«Լավ արդյունք էր: «Ղարաբաղը» պաշտպանվում էր ամբողջ թիմով, սակայն մենք կարողացանք գտնել մրցակցի դարպասը տանող ճանապարհը:

Մենք արժանիորեն դուրս եկանք խմբից: Որոշ խաղերում խնդիրներ ունեինք: Ոչ ոք չէր հավատում, որ մենք դուրս կգանք խմբից, առավել ևս` առաջին տեղով: Բոլորս գոհ ենք:

Ուրախ ենք, որ դուրս ենք եկել փլեյ օֆ: Ամռանը կորցրինք մի շարք ֆուտբոլիստների և ոչ ոք չէր հավատում թիմի լավ ելույթներին»,- Նայնգոլանի խոսքն է մեջբերում «Football Italia»-ն:

Share |

Լրահոս